14/05/2020 13:43
Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը:
Կուսակցության ցուցակը գլխավորող ԱԺԿ ղեկավար, գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով ԿԸՀ, հայտնում է Ղուլյանի մամուլի խոսնակ Անուշ Ղավալյանը։
Նա հիշեցրել է, որ 7-րդ գումարման խորհրդարան չգալու իր որոշման մասին Ժողովրդավարական կուսակցության ղեկավարը բազմիցս նշել է նաև նախընտրական հանդիպումների ժամանակ: