14/05/2020 11:08
Ղազախստանում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 5,5 հազար դեպք
Ղազախստանում նոր կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 5,5 հազարը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը:
154 նոր դեպք գրանցելուց հետո COVID-19- ի հաստատված ախտորոշումների ընդհանուր թիվը աճել է մինչև 5571, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Նշվում է, որ երկրում գրանցվել է ընդհանուր առմամբ 32 մահ, ապաքինվել է 2 408 պացիենտ: