14/05/2020 10:42
ԱՀԿ ղեկավար Ազեվեդոն մտադիր է վաղաժամ լքել պաշտոնը
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Ռոբերտո Ազեվեդոն մտադիր է վաղաժամկետ լքել պաշտոնը, հատնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների:
Ազվեդոյի՝ որպես կազմակերպության գլխավոր տնօրենի երկրորդ ժամկետը լրանում է 2021 թ., բայց նա որոշել է դադարեցնել աշխատանքն ավելի վաղ, ասում են աղբյուրները:
Գործակալության տվյալով՝ ԱՀԿ անդամ երկրներն արդեն գիտեն նրա մտադրության մասին: Ազվեդոյի տեղակալներից մեկը կարող է փոխարինել ներկայիս գլխավոր տնօրենին: