14/05/2020 16:28
Վրաստանի վարչապետը պատմել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մասին
Վրացական կառավարությունը որոշում է կայացրել հանել ավելի քան երեք անձի մասնակցությամբ կուտակումների վրա սահմանված արգելքը և վերսկսել կորոնավիրուսի պատճառով փակված գեղեցկության սրահների և գեղագիտական կենտրոնների աշխատանքը, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան:
Վրաստանում արտակարգ դրությունը գործում է մինչև մայիսի 22-ը:
«Մենք որոշում ենք կայացրել հանել սահմանափակումները ոչ ավելի, քան երեք մարդու մասնակցությամբ կուտակումների վրայից, ներառյալ՝ բաց տարածքում», - հայտարարել է վարչապետը:
Նա նշել է՝ դեռ գործելու է ավտոմեքենանաների տեղաշարժի հատուկ կարգը, որի համաձայն՝ փոխադրամիջոցում վարորդի հետ միասին գտնվողների թիվը չպետք է գերազանցի երեքը: