14/05/2020 18:08
Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 16 567-ի
Իսրայելում չորեքծաբթի երեկոյան կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 19-ով և հասել 16.567-ի, COVID-19-ով գիշերը ոչ մի հիվանդ չի մահացել, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Ըստ նախարարության՝ հինգշաբթի առավոտյան Իսրայելում կորոնավիրուսով հիվանդ է 3939 մարդ, նրանցից 62-ը ծանր վիճակում են, 52 հիվանդ թոքերի արհեստական օդափոխման կարիք ունի:
Ընդհանուր առմամբ, բուժվել է 12 364 մարդ (+132), մահացել՝ 264-ը: