14/05/2020 19:05
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 6800-ը
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 114.5 հազարը, որից ավելի քան 6800-ը՝ մահացու ելքով, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 1808 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 114 533 մարդ, ապաքինվել՝ 90 539-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Անցած օրվա ընթացքում 71 մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 19-ից մահացել է 6854 մարդ: