14/05/2020 13:54
Կորոնավիրուսից պաշտպանվելու առումով ամենաանվտանգ տեղը քրեակատարողական հիմնարկներն են. Նախարար
Այս պահի դրությամբ, երևի թե, կորոնավիրուսից պաշտպանվելու առումով ամենաանվտանգ տեղը քրեակատարողական հիմնարկներն են, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Հարցին՝ ինչո՞ւ ժամանակավոր ռեժիմով բաց չեն թողնում ազատությունից զրկվածներին, քանի որ շատ երկրներում կա նման պրակտիկա, նախարարն արձագանքեց.
«Նման պրակտիկա կա այն երկրներում, որտեղ գերբեռնվածության խնդիր կա»:
Նախարարն ասաց՝ որևէ անհրաժեշտություն չկա դատապարտյալներին ժամանակավոր ռեժիմով բաց թողնելու։
«Այնուամենայնիվ, մի շարք դեպքերում մենք դիմել էինք Գլխավոր դատախազությանը, որպեսզի ոչ մեծ, միջին ծանրության հանցագործությունների դեպքում միջնորդություններ ներկայացվեն և խափանման միջոց կալանքը փոխվի», - ավելացրեց Ռուստամ Բադասյանը։