14/05/2020 20:09
Սաակաշվիլին սոցիալական ցանցերի միջոցով Ուկրաինայում համախոհներ է փնտրում
Ուկրաինայում ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան էջով սկսել է հավաքել «բարեփոխիչների խումբ» և կցել մրցույթին մասնակցելու համար հայտը:
«Ձեզ ողջունում է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի թիմը: Եթե ցանկանում եք միանալ մեր բարեկամական, ակտիվ և ուժեղ բարեփոխիչների խմբին, խնդրում ենք լրացրեք այս հայտը», - գրել է Սաակաշվիլին:
Թեկնածուների համար պարտադիր պահանջ կլինի անգլերենի տիրապետելը: Նաև, Սաակաշվիլիի ապագա գործընկերներին անհրաժեշտ է հինգ տարվա փորձ սոցիալական ոլորտում: Բացի այդ, նրանք պետք է ձայնագրեն կարճ տեսանյութ:
Հարցաթերթիկը բացատրում է, որ հետաքրքիր աշխատանք է առաջարկվում շուկայական մակարդակի աշխատավարձով, Կիևի կենտրոնում գտնվող ժամանակակից գրասենյակի և արագ մասնագիտական աճի հնարավորության հետ:
Անհրաժեշտ մասնագետների ցանկում ընդգրկված են փաստաբաններ, PR- մասնագետներ, քոփիռայթերներ, մենեջեր, հաշվապահ և այլ: Հնարավոր թեկնածուների հետ հարցազրույցները տեղի կունենան մայիսի 19-ից: