14/05/2020 14:31
ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել մայիսի 19-ին՝ Մինսկում, կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով՝ կորոնավիրուսի համաճարակի պայմաններից ելնելով:
«Ես բարձրացրել եմ այդ հարցը (ռուսական գազի գնի հարցը - խմբ.) ԵԱՏՄ շրջանակներում անցկացվող տեսակոնֆերանսի ժամանակ, և մոտ ապագայում մենք կունենանք խորհրդակցություն նույն ձևաչափով», - Sputnik-ը մեջբերում է Բելառուսի նախագահի խոսքը: