14/05/2020 20:20
Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Չինաստանից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ հիասթափված է Չինաստանից, իսկ կորոնավիրուսի թեման հունվարին Ամերիկա Չինաստանի պատվիրակության այցի ընթացքում չի քննարկվել:
«Ես շատ հիասթափված եմ Չինաստանից», - ասել է Թրամփը՝ «Fox Business»-ին տված հարցազրույցում:
Մեկնաբանելով հաղորդավարի խոսքն այն մասին, թե չինական պատվիրակության՝ ԱՄՆ այցի ժամանակ չի՞ խոսվել կորոնավիրուսի մասին, Թրամփը նշել է, որ COVID-19-ը «նույնիսկ քննարկման թեմա չի էլ եղել»:
ԱՄՆ իշխանությունները, ներառյալ նախագահը, պարբերաբար մեղադրում են Չինաստանին՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու, փաստերի կոծկման և ժամանակին արձագանքելու անկարողության համար:
Չինաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք ի սկզբանե պահպանել են բաց դիրքորոշում՝ կապված կորոնավիրուսային վարակի համաճարակի վերաբերյալ տվյալների հրապարակման հետ: