14/05/2020 13:37
Ուկրաինայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք
Ուկրաինայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 16 847-ի, ապաքինվել է ևս 427 մարդ, մահացել՝ 17-ը:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով երկրում կա 456 զոհ: Այս մասին ճեպազրույցում հայտնել է երկրի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը:
«Անցած օրվա ընթացքում հիվանդացել է 422 մարդ, այդ թվում՝ 42 երեխա և 70 բուժաշխատող», - ասել է Ստեպանովը: