14/05/2020 14:47
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 297 հազարը
Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի հաստատված 4 347 921 դեպք, զոհերի թիվը հասել է 297 220-ի, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Ապաքինվել է ավելի քան 1.5 միլիոն մարդ:
Միևնույն ժամանակ «Worldometer» ռեսուրսը հայտնում է 4 429 348 վարակվածի և 298 174 մահացածի մասին:
Աշխարհում վարակվածների ու մահացածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ հայտնաբերվել է 1 390 734 վարակի դեպք, մահացել է 84 133 մարդ, Իսպանիայում՝ 228 691 (մահացել է 27 104 մարդ), Իտալիայում՝ 222 104 (31 106), Մեծ Բրիտանիայում`230 985 (33 264), Ֆրանսիայում` 178 184 (27 077), Գերմանիայում՝ 174 098 (7 861), Թուրքիայում`143 114 (3 952), Բրազիլիայում՝ 190 137 (13 240), Իրանում 112 725 (6 783):
Աշխարհի գրեթե 200 երկրներում և շրջաններում կան վարակվածության դեպքեր: