14/05/2020 17:00
Դիմակ չկրելու դեպքում տուգանքը կսկսվի 100 հազար դրամից. Տիգրան Ավինյան
Հասարակական տրանսպորտից օգտվելիս քաղաքացիներն անպայման պետք է դիմակ կրեն, բայց նաև չի թույլատրվելու գերծանրաբեռնված տրանսպորտի շահագործումը, ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:
«Պարտադիր պայմաններ են դրված ախտահանման հետ կապված: Տեսչական մարմինները պետք է հետևեն այդ կանոնների պահպանմանը», - ասաց նա:
Անդրադառնալով դիմակ չկրելու դեպքում տուգանքի չափին՝ Տիգարն Ավինյանը նշեց, որ դրա մեկնարկային շեմը կլինի 100 հազար դրամ:
Նա միաժամանակ նշեց, որ մարդիկ կարող են օգտագործել տանը պատրաստված ինքնաշեն դիմակներից և անգամ՝ շարֆեր:
«Կարծում եմ՝ պետք է այս մասով հնարավորինս խիստ լինել», - ասաց ՀՀ պարետը: