14/05/2020 16:05
Մայիսի 25-ից դիմակ կրելը պարտադիր կլինի բոլոր հանրային վայրերում․ ՀՀ պարետ
Մայիսի 25-ից դիմակ կրելը պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլև բաց վայրերում, ԱԺ-ում ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Կանոն խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից», - ասաց Ավինյանը։
Վերջինս նկատեց, որ դիմակների հարցում չափանիշներ չկան և դրանք կարող են լինել անգամ տան պայմաններում կարված կտորե դիմակներ։
«Առաջիկայում երկրում մեծ է լինելու անհատական պաշտպանության միջոցների պահանջարկը», - ասաց Ավինյանը: