14/05/2020 18:27
Միացյալ Նահանգներում COVID-19-ով վարակվածներից մեկ երրորդի մոտ առկա է երիկամային անբավարարություն
Միացյալ Նահանգներում COVID-19-ով վարակվածներից մեկ երրորդի մոտ առկա է երիկամային սուր անբավարարություն, գրեթե 15%-ին անհրաժեշտ է երիկամային թերապիա: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, որոնք ուսումնասիրություն են անցկացրել Նյու Յորքի մի քանի հիվանդանոցներում:
«Kidney International» միջազգային բժշկական ամսագրի կայքում հրապարակված հոդվածի համաձայն՝ ուսումնասիրությունն արվել է մարտի 1-ից ապրիլի 5-ը՝ Նյու Յորքի 13 հիվանդանոցներում: Բացառվել են 18 տարականը չլրացած, երիկամային հիվանդություններ ունեցող անձինք:
Երիկամային սուր անբավարարությունը հիմնականում նկատվել է շնչառական խանգարումներով հիվանդների մոտ: