14/05/2020 16:44
Աշխարհի խոշորագույն արբանյակային օպերատորը հայտարարել է սնանկության մասին
«Intelsat» միջազգային խոշորագույն արբանյակային օպերատորը սնանկության հայցով դիմել է ԱՄՆ դատարան:
«Ֆինանսական վերակազմավորումը հեշտացնելու համար «Intelsat»-ը և նրա որոշ դուստր ձեռնարկություններ կամավոր միջնորդություններ են ներկայացրել ԱՄՆ սնանկության դատարան», - ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Նշվում է, որ «Intelsat»-ի վերակազմավորումը պայմանավորված է ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովից C-հաճախականություններ օգտագործելու թույլտվություն ստանալու և երկրում 5G ցանցային ենթակառուցվածքներ տեղակայելու ցանկությամբ: