14/05/2020 14:05
Հնդկաստանում ութ մարդ է մահացել բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով
Ութ աշխատող է մահացել և 54-ը վիրավորվել են բեռնատար մեքենայի հետ ավտոբուսի բախման հետևանքով, որով հնդիկները փորձում էին հասնել հայրենի նահանգ, հայտնում է NDTV- ն:
«Միջադեպը տեղի է ունեցել Գունա շրջանցիկ հատվածում: Աշխատողներն ուղևորվում էին Մումբայից դեպի Ութթար Փրադեշի իրենց հայրենի նահանգ՝ Ուննաո: Ավտոբուսը Գունայից Ահմադաբադ էր ուղևորվում», - հեռուստաալիքին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ոստիկանությունը նշել է, որ ավտոբուսում երեք մարդ կար, այդ թվում՝ վարորդը: