14/05/2020 17:56
Օրերը, որոնց մասին գործում հրապարակումներ կան, համարում եմ գործավարական փնթիություն. դրանք որևէ իրավական հիմք չունեն. Արա Բաբլոյան (Տեսանյութ)
Ինձ համար անհասկանալի է այս գործը, երբեք չեմ խախտել օրենքը և սահմանադրությունը, Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։
«Բայց հասկացել եմ մի բան՝ մեղադրվում եմ այն պատճառով, որ բժիշկ եմ ու ընտրվել եմ Ազգային ժողովի նախագահ։ Որպես ԱԺ նախագահ՝ միշտ իմացել եմ, որ պետք է ապահովեմ ԱԺ բնականոն աշխատանքը։ Դրա համար ԱԺ-ն ունի 650 հոգանոց աշխատակազմ, այդ աշխատակազմը պատրաստում է բոլոր այն փաստաթղթերը, որոնց հիման վրա աշխատում են պատգամավորները։ Ես Գագիկ Հարությունյանից ստացել եմ փաստաթուղթ և հանձնել եմ իմ աշխատակազմին, աշխատակազմը պատրաստել է պատասխան, որով ես հայտարարությամբ եմ հանդես եկել։ Ես ինձ թույլ չեմ տվել ասել՝ այսպես կամ այնպես արեք։ Իրենք արել են այնպես, ինչպես պահանջում է օրենքը», - ասաց Արա Բաբլոյանը։
Ինչ վերաբերում է օրերին, Բաբլոյանն ասաց, թե դրանք որևէ նշանակություն չունեն.
«5-ին հրապարակվել է իմ հայտարարությունը, և, ըստ օրենքի, դրանից 7 օր հետո եղել է 2-րդ հայտարարությունը։ Մնացած օրերը, որոնց մասին հրապարակել են, համարում եմ գործավարական փնթիություն, որոնք որևէ իրավական հիմք չունեն», - ասաց Բաբլոյանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24