14/05/2020 18:21
Որևէ քաղաքական ճնշում ինձ չի կանգնեցնելու. ժողովրդից գողացված հեղափոխությունը վերադարձվելու է ժողովրդին. Արսեն Բաբայան (Տեսանյութ)
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը համոզված է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Իրավապաշտպան բլոկում երկար ժամանակ բավականին կոշտ քննադատություններ եմ հնչեցրել քաղաքական ղեկավարության հասցեին և դրանք բոլորը ապացույցների հիման վրա են եղել», - Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով դատական նստից հետո լրագրողներին ասաց Բաբայանը։
Նա նշեց՝ իրեն կալանավորելը եղել է իշխանություններին քննադատող հարցազրույցների հետևանք։
«Ապօրինի ձերբակալվելուցս երկու-երեք օր առաջ հարցազրույցներում ուղիղ քննադատեցի քաղաքական իշխանության ղեկավարի՝ Փաշինյանի ապիկար կառավարումը, երկակի ստանդարտներ կիրառելն արդարադատության ոլորտում։ Դա հանդիսացավ պատճառ, որ առանց որևէ հիմքի՝ օդից վերցրած փաստաթղթեր ստեղծելով, ինձ ձեռբակալեցին, հետո արդեն՝ կալանավորեցին։ Որևէ քաղաքական ճնշում ինձ չի կանգնեցնելու և հայտարարում եմ, որ ժողովրդից գողացված հեղափոխությունը վերադարձվելու է ժողովրդին», - ասաց Արսեն Բաբայանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24