14/05/2020 18:12
Մտահոգ եմ, որ խորհրդականները սխալ բաներ են ասում, ղեկավարներն էլ հավատում են. Արա Բաբլոյան (Տեսանյութ)
Թող որևիցե մեկը վեր կենա և ասի, թե այն ժամանակ խորհրդարանում Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելիս ասել է, որ սխալ կանոնադրությամբ ենք ընտրում, Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը։
«Որևիցե մեկը չի մերժել, 80-ից ավելի մարդ քվեարկել է, և, չգիտեմ ինչու, պետք է մեկը պատասխան տա։ Սա է հարցը։ Այնքան պարզ է ամեն ինչ, դրա համար ես նույնիսկ չեմ էլ նեղվում։ Հասկանում եմ, որ արդար եմ, ազնիվ եմ իմ հոգու ու իմ ժողովրդի առաջ և գնում եմ երեխաներին բուժելու», - ասաց Արա Բաբլոյանը։
Լրագրողի հարցին՝ վիրավորված չէ՞, ԱԺ նախկին նախագահը պատասխանեց.
«Ես ավելի փիլիսոփայորեն եմ մոտենում հարցին։ Ես գիտեմ, որ մարդկանց միշտ չէ, որ տրված է ամեն ինչը լավ հասկանալ։ Մտահոգ եմ, որ խորհրդականները սխալ բաներ են ասում, ղեկավարներն էլ հավատում են»։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24