14/05/2020 17:28
Չե՞ք կարծում, որ բժշկական դիմակների գնային վերահսկողություն պետք է լինի. Զոհրաբյանն՝ Ավինյանին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ հատուկ նիստի ժամանակ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ ձեռնարկվելո՞ւ են համապատասխան քայլեր, որպեսզի բժշկական դիմակների գները չաճեն, ռացիոնալ գներ սահմանվեն:
«Ամենաստից դիմակը 210-240 դրամ է, առաջ դրանք 20-30 դրամ էին: Լավ, հիմա գոնե 50-60 դրամ լինի: Եթե մարդը պետք է անընդհատ կրի, գոնե 2-3 ժամը մեկ պետք է փոխի: Չե՞ք կարծում, որ գնային վերահսկողությու պետք է լինի», - պարետին հարց ուղղեց նա:
Տիգրան Ավինյանը նկատեց, որ դիմակների շուկան իրականում ազատականցված է, որտեղ ինչպես ներմուծում, այնպես էլ արտադրություն կա:
«Մի շատ կարճ շրջան ունեցանք դեֆիցիտ, հիմա էականորեն գներն աճել են, ինչը պայմանավորված է շուկայով: Այո, կարծում եմ՝ մենք կարող ենք անդրադառնալ գնային հարցերին, ոչ թե գների կարգավորմանը, այլ ինչ-որ մեխանիզմների մշակմանը», - ասաց նա: