14/05/2020 09:35
«Հրապարակ». ՌԴ-ում վարակից զերծ չեն մնում նաև մեր հայրենակիցները
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի տարածման տեմպերը Ռուսաստանում աննախադեպ են, և հիվանդության պիկին դեռ չեն հասել, բայց կարանտինի ամենաբարձր ռեժիմն է կիրառվում, Մոսկվայում՝ հատկապես։ 4 հայտնի պաշտոնյա է արդեն վարակվել, այդ թվում՝ վարչապետ Միշուստինը և Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Վարակից զերծ չեն մնում նաև Ռուսաստանում ապրող հայերը, որոնք բավականին լուրջ թիվ են կազմում: Ի դեպ, մեր տեղեկություններով, կորոնավիրուսով վարակվել, մոսկովյան հիվանդանոցներից մեկում արդեն բուժվել է նաև ՀՀ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը, որը դասախոսում է ՌԴ դատախազության համալսարանում»: