14/05/2020 23:17
Արբիտրաժային վեճերում ՀՀ շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար վարչապետի աշխատակազմին 350 հազար դոլար է տրամադրվել
Կառավարության որոշմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին 350 հազար դոլար է տրամադրվել։
Որոշումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության շահերից բխող խորհրդատվական բնույթի ծառայություններ ձեռքբերելու և վարչապետի աշխատակազմին «Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» միջոցառման համար 350 000 դոլարին համարժեք ՀՀ դրամի հատկացման անհրաժեշտությամբ:
Որոշման մեջ նաև նշված է.
«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 5, 9 և 9.1 հավելվածներում «1223. Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում» ծրագրի «11001. Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» միջոցառման նկարագրությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «Արբիտրաժային և այլ վեճերի շրջանակներում ՀՀ-ի շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար փաստաբանական, իրավաբանական, փորձագիտական ծառայությունների, վեճը լուծող հաշտարարի ծառայությունների, ՀՀ-ի շահերից բխող խորհրդատվական բնույթի ծառայությունների ձեռքբերում»:
«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 հավելվածների:
Որոշման մնացած կետերը հույժ գաղտնի են։