14/05/2020 17:37
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Երևանի և Արցախի ԲԿ-ներին նվիրաբերել է թոքերի արհեստական շնչառության վերջին սերնդի սարքեր (Տեսանյութ)
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Երևանի ԲԿ-ներին նվիրաբերել է թոքերի արհեստական շնչառության վերջին սերնդի սարքեր։ Կոմբինատի նվիրաբերությամբ Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը համալրվեց թոքերի արհեստական օդափոխության 4 սարքով, որոնք անհրաժեշտ էին հատկապես այս օրերին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
«ԶՊՄԿ-ն իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում, նաև հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, որոշում կայացրեց թոքերի արհեսատական օդափոխության սարքեր ձեռք բերել և տրամադրել ՀՀ և Արցախի հանրապետության բժշկական կենտրոններին», - տեղեկացրեց ԶՊՄԿ վարչական դեպարտամենտի ղեկավար Զարուհի Տոնապետյանը։