14/05/2020 16:14
Երկրում ստեղծվել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման լաբորատորիաների ցանց. Տիգրան Ավինյան
Երկրում ստեղծվել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման լաբորատորիաների ցանց, ռեֆերենս լաբորատորիա և 3 հետազոտական լաբորատորիա, ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:
«Եթե սկզբանական շրջանում օբյեկտիվ հնարավորություն չկար թեստավորման ծավալների ավելացման համար, ապա այսօր մեկ օրվա ընթացքում իրականացվում է հազար թեստավորում: Երկու օր առաջ նույնիսկ 1400-ից ավելի թեստ է կատարվել:
Ներկայումս հիվանդանոցային մահճակալների թիվը 2 հազարն է, վերակենդանացման համար նախատեսված մահճակալներինը՝ 189», - ասաց Ավինյանը: