14/05/2020 15:55
Հիվանդացության դեպքերը սկսել են ինտենսիվորեն աճել մայիսի սկզբից. ՀՀ պարետ
Կառաարության որոշման համաձայն՝ արտակարգ դրության ռեժիմը շարունակում է գործել հանրապետության տարածքում մինչև հունիսի 13-ը, ժամը 17:00-ն, ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:
«Որոշման վերաբերյալ հանրության շրջանում արդեն իսկ որոշակի դիսկուրս ձևավորվել է, և ես անհրաժեշտ եմ համարում ելույթիս ընթացքում ամփոփ անդրադառնալ համաճարակային ընթացիկ վիճակին: Մինչ օրս արվել է 36 հազար 16 թեստ, որոնց արդյունքում հաստատվել է հիվանդության 3860 դեպք, ունենք առողջացած 1572 անձ, այս պահին փաստացի բուժում ստանում է 2218-ը: Ցավով պետք է նշեմ, որ մահվան ելքով ուեննք 49 դեպք:
Մարտ-ապրիլ ամիսներին հարաբերականորեն հարթ դինամիկա է արձանագրվել, մայիսի սկզբից դեպքերը սկսել են ինտենսիվորեն աճել՝ պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև՝ թեստավորման կտրուկ աճով», - ասաց ՀՀ փոխվարչապետը: