14/05/2020 19:46
Վաղը Մոսկվայից Երևան չարտերային չվերթ կիրականացվի
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին՝ ժամը 15։40-ին, հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ 342-ից 463 համարի ներքո դեսպանությունում հերթագրված քաղաքացիները: Ցուցակը հղումով։
«Հերթագրված քաղաքացիներին նշյալ չվերթի համար տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը՝ 11:00-ից սկսած):
Հաշվառումը կմեկնարկի ժամը՝ 12։00-ից սկսած (32-ից 37 հաշվառման սեղաններ)։
Վերոնշյալ համարների ներքո հերթագրված քաղաքացիները տեղեկացվել են չվերթի մասին», - ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։