15/05/2020 16:01
Գեղարքունիքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 225-ի
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է 14 քաղաքացի, հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը։
Այսպիսով՝ մարզում կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 225 դեպք, որից առողջացել է 78 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:
Հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն և Ծակքար համայնքներում։