15/05/2020 16:53
Գեմաֆին Գասպարյանը հրաժարական է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Գեմաֆին Գասպարյանը թողնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում.
«Սեփական դիմումի համաձայն թողնում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:
Հաշվետվությամբ հանդես չեմ գա. մեր թիմային աշխատանքն արտացոլված է ինչպես 2019 թվականի նախարարության հաշվետվությունում, այնպես էլ իր տեղն է գտնելու 2020, 2021 և 2022 թվականների հաշվետվություններում:
Կարծում եմ՝ այս ընթացքում ստեղծվել են բոլոր հիմքերը, ինչպես նաև կառուցակարգերն ու գործիքները ոլորտն ամբողջությամբ մարդակենտրոն և արդյունավետ դարձնելու համար, նաև ունեցել ենք շոշափելի ապացույցներ մեր ընտրած ուղղու իրավացիության:
Այս ամբողջ ընթացքում աշխատել եմ առավելագույնս նվիրված, առավելագույնս ազնիվ, առավելագույնս պատասխանատու և հնարավորինս արդյունավետ:
Շնորհակալ եմ բոլորին, ով վստահեց: Առողջ եղեք, ապագայի մասին կխոսեմ մոտ ապագայում», - գրել է Գասպարյանը: