15/05/2020 15:53
ՈՒԵՖԱ-ի ղեկավարը վաղաժամ է համարում Լիգա 1-ի ավարտի մասին որոշումը
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը վաղաժամ է համարում Ֆրանսիայի առաջնությունը դադարեցնելու որոշումը, հայտնում է «beIN Sports»-ը:
Ֆրանսիայի առաջնության վաղ ավարտի մասին հայտնի է դարձել ապրիլի 28-ին: Մրցաշարն ավարտվել է 28 տուրից հետո, հաղթող է ճանաչվել մրցաշարային աղյուսակի առաջատար ՊՍԺ-ն:
«Ինձ համար այս որոշումը վաղաժամ է: Ես հարգում եմ այդ որոշումը, մեզ այդ մասին չեն հարցրել, քանի որ այն ընդունվել է Ֆրանսիայի իշխանությունների կողմից », - հայտարարել է Չեֆերինը: