15/05/2020 15:40
Վրաստանում սահմանված արտակարգ դրությունը չեղյալ կհայտարարվի մայիսի 22-ից հետո
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը այլևս չի երկարաձգվի և կավարտվի մայիսի 22-ին:
Արտակարգ դրությունը վավեր է Վրաստանում մինչև մայիսի 22-ը, ավելի վաղ այն մի քանի անգամ երկարացվել էր: Այժմ կորոնավիրուսով հայտնաբերված դեպքերի թիվը 671 է, դեպքերի կեսից ավելին բուժվել է, 12-ը՝ մահացել:
«Մենք որոշել ենք, որ այլևս չենք դիմելու նախագահին (Սալոմե Զուրաբիշվիլի - խմբ.) և խորհրդարան՝ արտակարգ դրությունը երկարաձգելու պահանջով», - ասել է Գախարիան՝ կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նրա՝ սա չի նշանակում, որ հանվելու են բոլոր սահմանափակումները: