15/05/2020 17:01
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 2 հազար նոր դեպք
Իրանում մեկ ամսից ավելի ժամանակահատվածում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2 հազար նոր դեպք, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2102 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 116 635 մարդ, ապաքինվել՝ 91 836-ը», - ասել է նա IRINN-ի եթերում: