15/05/2020 09:49
«Իրատես». Ճամփա անցած քայլականները սկսել են բացարձակ չվստահել Փաշինյանին
«Իրատես» թերթը գրում է. «խորհրդարանական վերջին միջադեպից հետո ճամփա անցած քայլականները սկսել են բացարձակ չվստահել Փաշինյանին. խմբակցությունում մեծ լարվածություն է տիրում. Փաշինյանի անկանխատեսելիությունը սկսել է նյարդայնացնել, անհանգստություն պատճառել բոլորին։ Հիասթափվածները բավականին շատ են. խիստ կասկածում են` կարողանալու՞ են հաղթահարել ստեղծված վիճակը, թե նյարդերի պրկումը նոր պոռթկումի առիթ է տալու:
Ավելին, խորհրդարանի միջանցքներում շշնջում են, որ չի բացառվում մի օր զարթնեն, տեսնեն` նոր վարչապետ ունեն, և այդ վարչապետին իրենք են ընտրել: Դա է պատճառը, որ Նիկոլը փորձում է «մաքրազերծում» իրականացնել թե՛ պատգամավորների, թե՛ կառավարության, հատկապես Տիգրան Ավինյանի շրջապատում: Սակայն պատգամավորների, հատկապես զոհված ազատամարտիկի որդի, իմքայլականների կողմից հարգված պատգամավոր Վարդան Աթաբեկյանի «դուխով» պահվածքը, որ ոչ մի գնով չի դնելու մանդատը, ջարդել է Նիկոլի «ամենակարողության» միֆը, և Ազգային ժողովում արդեն Մարուքյան-վարչապե՞տ, թե՞ Ավինյան-վարչապետ տարբերակն է քննարկվում»: