15/05/2020 17:40
Նյու Յորք նահանգում մասամբ թուլացնում են կարանտինային միջոցառումները
Կորոնավիրուսի տարածման պատճառով Նյու Յորք նահանգում սահմանված կարանտինի միջոցառումները մայիսի 15-ից կթուլացվեն որոշ շրջաններում: Այս մասին ասված է նահանգապետ Էնդրյու Կուոմոյի հրամանագրում:
Համաձայն հրամանագրի՝ ինքնամեկուսացման ռեժիմից աստիճանական ելք կսկսվի Ռոչեսթեր և Սիրակյուս քաղաքներում ՝ համապատասխանաբար մոտ 210 հազար և 150 հազար բնակչությամբ, նաև Փենսիլվանիա նահանգի հետ սահմանին գտնվող հարավային օկրուգներում:
Առաջին փուլում այդ շրջաններում կթույլատրեն շինարարական և արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը: