15/05/2020 13:05
ՀԱՊԿ-ը պանդեմիայի պատճառով չի չեղարկել սեպտեմբեր-հոկտեմբերին նախատեսված զորավարժությունները
ՀԱՊԿ-ը կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով չի չեղարկել սեպտեմբեր-հոկտեմբերին նախատեսված զորավարժությունները, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը РИА Новости- ին տված հարցազրույցում:
ՀԱՊԿ «Մարտական եղբայրության» զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանում, Բելառուսում և Տաջիկստանում:
ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: