15/05/2020 17:51
ԱՄՆ-ում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ամերիկյան Նևադա նահանգի արևմուտքում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից(USGS):
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11.03-ին (Երևանի ժամանակով 15.03-ին): Էպիկենտրոնը գտնվել է Նևադա նահանգի Տոնոպա քաղաքից 57 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Օջախը՝ 7,6 կմ խորությամբ էր:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: