15/05/2020 19:45
Ուկրաինան ԱՄՆ-ից 25 միլիոն դոլար արժողությամբ ռազմական և բժշկական սարքավորումներ է ստացել
Ուկրաինան Միացյալ Նահանգներից ստացել է ավելի քան 25 միլիոն դոլար արժողությամբ ռազմական և բժշկական սարքավորումներ՝ Դոնբասում ռազմական գործողությունների գոտում դրանց օգտագործման համար: Այս մասին հայտնում են Ամերիկյան դեսպանատան մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային ՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին:
Սարքավորումների ցանկում ներառված են գիշերային տեսանելիության սարքեր, ջերմային հեռադիտակներ, կապի միջոցներ և բժշկական սարքավորումներ: