15/05/2020 10:54
Հայաստանում կորոնավիրուսի 184 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4044-ի, մահացել է 3 մարդ
Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 184-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4044-ի:
ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 1666 մարդ, այս պահին բուժվում է 2304-ը:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 3 դեպք, ընդհանուր՝ 54 դեպք։ Պացիենտները եղել են 68 (կին), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 74 դեպք, որից այլ պատճառներով՝ 22 մահ։