Ինչպե՞ս վերադառնալ առօրյա կյանքին, հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված վախն ու սթրեսը. մանրամասնում է հոգեբանը

15/05/2020 19:22

Ինչպե՞ս վերադառնալ առօրյա կյանքին, հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված վախն ու սթրեսը. մանրամասնում է հոգեբանը


«Փսիխոպատիա է սկսվել աշխարհում, մոլորակը դարձել է հոգեբուժարան», - դեռ մեկ ամիս առաջ այսպես արտահայտվեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխարհում ստեղծված իրավիճակի՝ նոր կորոնավիրուսով պայմանավորված պանդեմիայի մասին:

COVID 19-ը, կարելի է ասել, տարեսկզբից ապրելու իր կանոններն է թելադրում աշխարհին: Հայաստանն այդ կանոններին սկսեց ենթարկվել մարտի կեսերից. ինքնամեկուսացան գրեթե բոլորը, չէր աշխատում ոչ մի սրճարան, ռեստորան, շատերի համար մոտակա մթերային խանութը դարձել էր «ժամանցի» ամենահավանական կենտրոնը: Զբոսանքն ամեն օր թույլատրվում էր բնակության վայրից միայն 500 մետր շառավղով, այն էլ՝ առավելագույնը 1 ժամ տևողությամբ: Մի խոսքով՝ «Մնա տանը» կարգախոսը, որը նախկինում շատերի համար պարգևատրման պես էր հնչում, կարծեք թե, «դատավճռի» երանգ ստացավ:

Մայիսի 14-ից Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգվեց, սակայն սահմանափակումների մեծ մասը չեղարկվեց: Սրճարանները, ռեստորանները, մարզասրահներն ու ժամանցի վայրերը կրկին հյուրընկալ են, սակայն դա չի նշանակում, որ աշխարհին լարվածության մեջ պահող վիրուսը լքել է երկիր մոլորակը: Պարզապես, կյանքը շարունակվում է, ու ինչպես «վերևներում» են ասում՝ ապրել պետք է սովորել նրա հետ համատեղ, նույն հարկի տակ:

Ի՞նչ հոգեբանություն մեզ մոտ ձևավորեց COVID 19-ը, որքանո՞վ ենք պատրաստ ինքնուրույն դիմակայել համաճարակին և ի՞նչ կենսակերպ պետք է որդեգրենք այսուհետ՝ Aysor.am-ը զրույցել է Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Բեջանյանի հետ:

- Պարոն Բեջանյան, սովորաբար, աշխատանքային 3-4 շաբաթվա արձակուրդից հետո հոգեբանորեն դժվար է լինում վերադառնալ աշխատանքային ռեժիմին, մարդու առօրյան փոփոխությունների է ենթարկվում: Հիմա շուրջ երկու ամիս սահմանափակումներով ապրելուց հետո, որքանո՞վ է հանրությունը պատրաստ վերադառնալ բնականոն կյանքին:

- Որքան մարդը պատրաստված է էքստրեմալ իրավիճակներին, սթրեսակայուն է, այնքան շուտ է ադապտացվում տվյալ իրավիճակին: Ընդհանրապես, այստեղ հիմքում ադապտացիայի խնդիրն է. որքանով մարդը կարողացավ հարմարվել այն նոր իրավիճակին, սահմանափակումներին, որը կորոնավիրուսն է թելադրում, նույն կերպ էլ հակառակ իրավիճակին կհարմարվի: Մեզանից յուրաքանչյուրը պետք է այս իրավիճակից դուրս գալու ճանապարհ գտնի, աստիճանաբար դուրս գա՝ մեկտեղ շարունակելով պահպանել համապատասխան կանոնները, որոնք անհրաժեշտ են անվտանգ լինելու համար:

- Այս ընթացքում մարդկանց մի մասը հնարավորություն ուներ իր աշխատանքը տնից կազմակերպելու, մի մասն էլ, փաստորեն, պարապուրդի էր մատնվել: Հանրության այս երկու խումբն էլ ադապտացիոն շրջանին համաչա՞փ է պատրաստված:

- Գիտեք, այն մարդկանց համար, ովքեր թեև տանն էին, բայց հնարավորություն ունեին իրենց աշխատանքն օնլայն կազմակերպելու, կամ գտնում էին որևէ զբաղմունք (տան, բակի աշխատանքներ)՝ իրենց օրը կազմակերպելու, «պարապ» չթողնելու համար, այդ ադապտացիոն շրջանն առավել հեշտ կլինի: Բայց կան մարդիկ, ովքեր միշտ մտածում են, որ խնդիրը դրսից է ու իրենցից ոչինչ կախված չի: Նրանք, բնականաբար, պետք է մշտապես դժգոհեն, մատը մատին չտան ու մի բան էլ առաջացնեն խնդիրներ: Այս իրավիճակն ամենաբարդը հենց նրանց համար է: Պետք է հասկանալ՝ որքանո՞վ է մարդը վերցնում իր վրա պատասխանատվություն՝ իր իսկ կյանքի որակը բարձրացնելու, իր բարօրության համար: Այն մարդիկ, ովքեր ցանկացած իրավիճակում պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա, խնդիրը լուծելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, բնականաբար, նրանք ավելի պատրաստ են ցանկացած փոփոխությունների: Իսկ ովքեր կողքից են նայում, մտածում են՝ մեղավոր չեմ, այդ խնդիրը դրսից է, բնական է՝ իրենց մոտ միշտ խնդիրներ լինելու են: Նույն իրավիճակն էլ այս կորոնավիրուսի ընթացքում է. եկեք մի փոքր փիլիսոփայորեն նայենք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում այս վիրուսը: Կտեսնենք, որ բնությունն ինքը սկսում է կարգավորել այն, ինչը բնության մեջ արդեն իսկ այնպես չէր: Աշխարհը, որպես օրգանիզմ, արդեն այնքան էր ապականվել, աղտոտվել, որ ինչ-որ եղանակ գտավ ինքնամաքրվելու:

- Ստացվե՞ց ինքնամաքրվել: Չէ՞ որ բնության ինքնամաքրվելու, մեր միջավայրը ստերիլ պահելու համար մենք էլ պետք է կարողանանք փոխել մեր կենցաղավարման բնույթը, այնինչ հիմա էլ ամեն քայլափոխի գետնին օգտագործված դիմակներ են թափված…

- Այո, չէի ասի, թե մենք մեր կենցաղավարությունը շա՜տ ենք փոխել, բայց գոնե բնությունը պարտադրում, սովորեցնում է մեզ հիգիենայի ճիշտ կանոններին հետևել: Անձնական և սոցիալական հիգիենայի կանոնները չափազանց կարևոր են, ուշ թե շուտ պետք է սովորենք, որ չի կարելի ծխախոտի մնացորդը պատուհանից նետել, գետնին թքել և այլն… Հայաստանում մոտ 3 միլիոն մարդ է ապրում, պատկերացնո՞ւմ եք՝ ամեն մեկը մի անպետք բան դուրս շպրտի: Մենք հասել էինք մի աստիճանի, երբ աչքաթող էինք արել կողքինի բարօրությունը. տներում իդեալական մաքրություն էր, բայց դռնից դուրս, շենքի շքամուտքից գարշահոտ էր գալիս: Այդ գարշահոտը ուշ թե շուտ պիտի սեփական բնակարան մտներ, ինչն էլ եղավ: Կարծում եմ՝ բնությունը 100 տարին մեկ մեզ հիշեցնում է, որ սոցիալական որոշ կանոններ կան, որոնք պետք է պարտադիր պահպանենք: Կյանքը մեզ կստիպի սովորել այդ կանոնները պահպանել, հակառակ դեպքում, եթե խնդիրը արմատապես, հիմնովին չենք լուծում, այն պարբերաբար ի հայտ է գալու, ու դրա համար եթե ոչ մենք, ապա սերունդներն են պատասխան տալու:

- Շատերը միայն պարտադրանքի, հրահանգի ժամանակ են ենթարկվում, հակառակ դեպքում՝ պատասխանատվությունը թողնում են միայն դիմացինի վրա: Օրինակ՝ տնից դուրս գալու ժամանակ ձևաթղթերի կիրառումը, դրանց բացակայության ժամանակ՝ տուգանքը, գոնե հոգեբանորեն կաշկանդում էին մարդկանց ու ստիպում զգույշ լինել: Ի՞նչ եք կարծում՝ դեռևս չնահանջող վիրուսի պարագայում պարետատան կողմից ճի՞շտ քայլ էր խստացումները մեղմացնելը:

- Կյանքը ստիպում է առաջ շարժվել, մեզ պարտադրում է սովորել կենցաղավարման նոր հմտություններ: Ուզո՞ւմ ես՝ հետևիր կանոններին ու կլինես համեմատաբար անվտանգ, չես ուզում՝ քո գլուխը, քո քարը: Ընդհանրապես, խնդիրները գալիս են մեզ ինչ-որ բան սովորեցնելու, խնդրի մեջ կա նաև պատասխան, լուծում: Միջավայրը փոխելու, դրա վրա ազդելու համար բարձր գիտակցություն ու պատասխանատվություն է պետք ունենալ: Այն մարդիկ, որոնք կարողանում են այլոց վրա դնելու փոխարեն այդ խնդիրն ինքնուրույն լուծել, գիտակցում են, որ պատասխանատու են այն միջավայրի համար, որում գտնվում են՝ զարգացում են ապրում: Կտեսնեք, որ այս պարագայում էլ մարդկանց մի շերտ կլինի, ովքեր թռիչքային զարգացում կունենան: Ցավոք, անկում ունեցողներ էլ կլինեն: Այս մի քանի օրերի ընթացքում նկատել եմ՝ երիտասարդները նույնկերպ ողջագուրվում են, բարևելուց նորից համբուրվում, ինչը և՛ տհաճ է, և՛ տգեղ, և՛ վտանգավոր: Հո չե՞ն կարող ամեն մարդու կողքին մեկ ոստիկան կանգնեցնել: Կյանքը մեկ-երկու կարող է ներել, բայց, սովորաբար, դաժան է, երբ իրեն չես լսում՝ պատասխանում է, չի ներում: Ընդհանրապես, ինֆեկցիոն հիվանդությունները համարվում են կեղտոտ ձեռքերի հիվանդություններ, փոխանցվում են մեկը մյուսից: Մեր օրգանիզմն ունի բոլոր հնարավորությունները՝ հաղթահարելու այն մարտահրավերները, որը ներկայացնում է կյանքը: Այլ հարց է, թե մենք որքանով կկարողանանք ապահովել այնպիսի միջավայրը, որտեղ մեր իմունային համակարգը կպայքարի «արտաքին թշնամու» դեմ: Մարդիկ պետք է մտածեն իրենց վարքը փոխելու, ձևափոխելու մասին:

- Պարոն Բեջանյան, մարդկանց մոտ վախեր առաջանում են տարբեր բաներից, այդ թվում՝ անբուժելի, կամ կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններից: Կորոնավիրուսը որքանո՞վ կարող է դառնալ վախի պատճառ:

- Վախը զգուշությունն է վտանգի նկատմամբ: Ընդհանրապես, այս 4 վախերը (հիվանդությունից մահանալուց, ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի կուրստից, այլոց կողմից սեփական անձի նկատմամբ տագնապից, հոգեկան խանգարում ստանալուց) մեզ հետ ծնվում ու ձևավորվում են կյանքի ընթացքում: Ավելի փոքր տարիքում մենք ավելի անվախ ենք, վտանգի տեսանկյունից չենք գնահատում իրավիճակը: Կյանքն է մեզ սկսում սովորեցնել: Այլ հարց է, որ խնդիրը ոչ թե կոնկրետ վախի, այլ՝ վտանգի գնահատման մեջ է, այն երբեմն կարող է ուռճացված լինել: Օրինակ՝ ինքնաթիռն ամենաապահով փոխադրամիջոցն է, բայց շատ-շատերը վախենում են ինքնաթիռ նստելուց ու երբեք ոտք չեն դնում: Այդ վախի պատճառն էլ հիմնականում այն է լինում, որ երբևէ, որևէ ավիավթարի մասին կա՛մ լսել են, կա՛մ ծանոթ, հարազատներից մեկին են այդ եղանակով կորցրել, կա՛մ էլ ֆիլմ են նայել, որը շատ է տպավորվել: Իհարկե, նման դեպքեր լինում են, բայց դրանք շատ քիչ տոկոս են կազմում: Մեր նևրոզներն առաջանում են իրավիճակի սխալ գնահատումից: Այդպես է նաև կորոնավիրուսի դեպքում. Մի մասը գերագնահատում է կորանավիրուսի ազդեցությունը, մյուս մասը՝ թերագնահատում: Եթե կարողանանք իրավիճակն ադեկվատ գնահատել, ապա հեշտ կլինի այն շտկել կամ մեր օգտին ձևավորել:

- Հնարավոր է, այսուհետ մարդկանց մոտ վախ առաջանա նաև գրիպի ժամանակ, քանի որ ամեն անգամ այն կարող են ասոցացնել կորոնավիրուսային հիվանդության հետ: Ձեր դիտարկմամաբ՝ կորոնավիրուսով պայմանավորված լարվածությունը, որն ի հայտ է գալու նաև գրիպի ժամանակ, մարդկանց մոտ սթրեսային վիճակ կստեղծի՞:

- Իհարկե, հնարավոր է և ստեղծի: Եթե նախկինում մենք գրիպին շատ մեծ ուշադրություն չէինք դարձնում, թերագնահատում էինք, ապա այսուհետ ցանկացած վիրուսային, ռեսպիրատոր հիվանդություն մեզ մոտ, հավանական է, տագնապ առաջացնի, հիվանդության այդ 3-5 օրը ուժեղ լարվածություն ստեղծի: Վերջին հաշվով՝ այս ամենից հետո մեզ մոտ մշակույթ է դառնալու այն կենցաղավարումը, վարքի այն տեսակը, որ գրիպն էլ լուրջ հիվանդություն է ու դրան էլ պետք է լուրջ մոտեցում ցուցաբերել՝ հիվանդ ժամանակ տնից դուրս չգալ, սոցիալական հեռավորություն պահպանել ու չվտանգել ուրիշների առողջությունը: Մենք պետք է սովորենք մտածել դիմացինի մասին, նախ այն բանի համար, որ նրա առողջ լինելը, մեր միջավայրի առողջ լինելը նպաստում է, որ մենք էլ առողջ լինենք: Նորից էգոիստաբար է ստացվում, բայց ոչինչ, կարևորն արդյունքն է: Ինչ վերաբերում է սթրեսին՝ դա օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է արտաքին ազդեցություններին: Ու նորմալ ռեակցիա է, որը երեք փուլ է անցնում՝ տագնապի փուլ, ուժերի հավաքագրման փուլ, հյուծում: Այն մարդիկ, ովքեր պատասխանատվությունը վերցրել են իրենց վրա, կարողանում են սթափ գնահատել իրավիճակն ու արտաքին ազդակի նկատմամբ պայքարել՝ կհաղթահարեն և առաջ կգնան: Իսկ ով կթերագնահատի կամ կգերագնահատի, իր համար առավել բարդ կլինի:

- Իսկ երեխաների վրա ի՞նչ հոգեբանական ազդեցություն կարող են ունենալ այս սահմանափակումները, ծնողների զգուշավորությունը:

- Փոքրիկները սովորում են այն միջավայրից, որտեղ իրենք ապրում են: Պետք է նկատենք, որ նրանց վրա հոգեբանական շատ մեծ ազդեցություն չի ունեցել կորոնավիրուսը՝ որպես վտանգավոր երևույթ: Իմիջիայլոց, երեխաները շատ ավելի թեթև են վերաբերվում թե՛ մահվանը, թե՛ հիվանդությանը, գիտելիքների, իրազեկվածության պակասի հետևանքով իրավիճակին իրենց գնահատումը դեպի թերագնահատում է գնում: Քիչ են պատկերացնում հետևանքները, դրա համար էլ ավելի թեթև են տանում: Բայց այստեղ առավել կարևոր է ծնողի դերը: Այդ նույն երեխան, ով մինչ այս վարքային կանոնները սովորում էր նաև դպրոցում՝ ուսուցչից, սոցիալական միջավայրն է իրեն ինչ-որ բան սովորեցնում, ապա հիմա վարքականոնները սովորելու միջավայրը փոքրացել է, կսովորի այն, ինչ կտեսնի ընտանիքում: Չէ՞ որ երեխաներն ընդօրինակելու հակում ունեն. ինչպես իրենց ծնողներն են հաղորդակցվում, այնպես էլ իրենք են հաղորդակցվելու իրենց միջավայրում: Եթե ծնողը տագնապային լինի, երեխան էլ այդպիսին կդառնա, ռացիոնալ է՝ իրենք էլ ռացիոնալ կլինեն: Պետք է հորդորեմ, որ մեծահասակաները ուշադիր լինեն իրենց իսկ վարքային դրսևորումներին:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 14/01/2025 18:02 ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ 14/01/2025 17:45 Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը 14/01/2025 17:29 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ) 14/01/2025 17:11 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 14/01/2025 17:01 Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին 14/01/2025 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 14/01/2025 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը 14/01/2025 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը 14/01/2025 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին 14/01/2025 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 14/01/2025 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը 14/01/2025 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ 14/01/2025 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց 14/01/2025 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար 14/01/2025 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել 14/01/2025 14:23 Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան 14/01/2025 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 14/01/2025 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով 14/01/2025 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան 14/01/2025 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում 14/01/2025 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով 14/01/2025 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել 14/01/2025 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ 14/01/2025 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել 14/01/2025 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով 14/01/2025 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան 14/01/2025 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան 14/01/2025 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան 14/01/2025 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան 14/01/2025 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից 14/01/2025 11:58 Լավ ապրել նախևառաջ նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան 14/01/2025 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում 14/01/2025 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը 14/01/2025 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան 14/01/2025 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան 14/01/2025 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան 14/01/2025 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ 14/01/2025 11:26 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք 14/01/2025 11:20 Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար 14/01/2025 11:15 «Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին 14/01/2025 11:05 Անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրվելու. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն ինչ է ենթադրում 14/01/2025 11:01 Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ 14/01/2025 10:55 Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի. դա ամեոբայի երջանկություն է.Հովհաննիսյան 14/01/2025 10:46 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա 14/01/2025 10:43 Հայաստանում սուր շնչառական վարակների առումով անհանգստացնող խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյան 14/01/2025 10:38 Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին 14/01/2025 10:33 Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին 14/01/2025 10:20 ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ 14/01/2025 10:09 Ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, կատարել են արտաժամյա աշխատանքներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել 14/01/2025 10:03 Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն 14/01/2025 09:45 Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 14/01/2025 09:31 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 14/01/2025 09:25 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 14/01/2025 09:24 Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 14/01/2025 09:22 «Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ կառավարության կոկորդում 14/01/2025 09:20 «Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել 14/01/2025 09:19 «Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել 14/01/2025 09:18 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու 14/01/2025 09:16 «Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար 14/01/2025 09:15 «Ժողովուրդ». Փաշինյանն իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում 14/01/2025 09:12 «Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են 14/01/2025 09:10 «Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարինելով Ռոբերտ Ղուկասյանին 14/01/2025 09:09 «Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ 14/01/2025 09:07 «Ժողովուրդ». Երևանի միակ մանկական առողջարանը հատկացվել է ֆրանսիական մի ընկերության, որը պետք է բնակելի համալիր կառուցի 14/01/2025 09:05 «Հրապարակ». Ո՞վ է Փաշինյանի այլընտրանքային ԱԱԾ տնօրենը 14/01/2025 09:03 Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել․ Փաշինյան 14/01/2025 09:00 Այսօր Վաշինգտոնում Միրզոյանը և Բլինքենը կտորագրեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը 13/01/2025 23:24 Փաշինյանը զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով․ ՀԱԿ փոխնախագահ