16/05/2020 15:40
ՀՀ-ԵՄ համաձայնագրի հարցում պետք է առաջ գնանք. Փաշինյան
Մենք մեր եվրոպացի գործընկերների հետ պայմանավորածություն ունենք, ՀՀ-ԵՄ համաձայնագրի հարցում պետք է առաջ գնանք, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց նաև պետք է հասկանանք, որ ԵՄ-ում այսօր միգրացիան ամենասուր քաղաքական խնդիրն է: Մենք խնդիր ունենք, որ նախկինում վիզայի ազատականացման համաձանագրերի իրականացման արդյունքները շատ մեծ պրոբլեմներ են առաջացրել՝ քաղաքական պրոբլեմներ: Սա բավականին նուրբ թեմա է մեր և ԵՄ-ի համար և կարևոր է ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար:
Բայց մենք ցույց ենք տալիս, որ վերջին տարիներին ԵՄ երկրներից ապաստան հայցող քաղաքացիների թիվը 60 տոկոսով կրճատվել է: Սա շատ լուրջ փաստարկ է, և շատ եվրոպացի լիդերներ ընդունում են դա, որ Հայաստանի հետ բանակցություններ պետք է սկսել», - ասաց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ կորոնավիրուսի նահանջի ֆոնին ՀՀ-ԵՄ բանակցություններն օր առաջ կմեկնարկեն: