16/05/2020 13:11
Կարող ենք ակնկալել ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ. Նիկոլ Փաշինյան
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Հանձնաժողովն այն կքննարկի: Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով գազի գնի թեմային:
«Այս պահին, ցավոք սրտի, որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց նաև պետք է արձանագրենք, որ էներգակիրների շուկաների փլուզման և նավթի գնի անկման պայմաններում մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ՝ մանավանդ, հաշվի առնելով կորոնավիրուսը և դրա բերած խնդիրները», - ասաց նա: