16/05/2020 11:01
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 239-ով, ընդհանուր վարակվել է 4283 մարդ
Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 239-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4283-ի (մայիսի 15-ին՝ 4044):
ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 1791 մարդ, այս պահին բուժվում է 2415-ը:
Արձանագրվել է մահվան 3 դեպք, մահերի ընդհանուր թիվը հասել է 77-ի (22-ը՝ մահվան ելքեր այլ պատճառներով):
Պացիենտները եղել են 71 (տղամարդ), 60 (տղամարդ), 46 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: