16/05/2020 14:58
Բաքվի բնակիչները հորդորել են ախտահանման պատճառով դուրս չգալ փողոց
Բաքվում բնակիչներին հորդորել են առանց անհրաժեշտության դուրս չգալ փողոց՝ կորոնավիրուսի կանխման համար լայնածավալ ախտահանման աշխատանքների պատճառով, РИА Новости-ին հայտնել են Բաքվի հանրային ծառայությունների վարչությունից:
«Քաղաքի մոտ 300 հիմնական փողոցներ, պողոտաներ և ճանապարհներ ախտահանվում են հատուկ քիմիական լուծույթներով: Այսօրվանից ի վեր լայնածավալ ախտահանման աշխատանքներ են իրականացվել Բաքվի գլխավոր փողոցներում և պողոտաներում՝ օգտագործելով հատուկ քիմիական նյութեր: Ախտահանման ժամանակահատվածում բնակչությանը խորհուրդ է տրվում դուրս չգալ փողոց, եթե անհրաժեշտություն չկա», - հայտնել են կառույցից: