16/05/2020 12:22
Փաշինյանը վաճառել է իր ավտոմեքենան, իսկ գումարը պահում է բանկում՝ դրամով ավանդի տեսքով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաճառել է իր «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենան։
«Ստացված գումարը պահում եմ բանկում` դրամով ավանդի տեսքով: Կարծում եմ՝ պետք է մեր ազգային դրամին վստահությամբ վերաբերվենք», - ասաց նա՝ ներկայացնելով Հայաստանի մասին նոր 100 փաստը։
Նա նշեց, որ մարդիկ նախընտրում են իրենց ավանդներն ավելի շատ դրամով պահել:
Փաշինյանն ասաց, որ 2019թ.-ին բանկերի կողմից տրված վարկերի դոլարիզացման մակարդակը կազմել է 53 տոկոս, նախորդ տարվա 59 տոկոսի փոխարեն:
Իսկ ավանդների դոլարիզացման մակարդակը 2019թ.-ին կազմել է 59,3 տոկոս, նախորդ տարվա 60 տոկոսի փոխարեն: