16/05/2020 14:15
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության պետի տեղակալին կալանավորել են
Բաքվի ռազմական դատարանը չորս ամսով կալանավորել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության պետի տեղակալ, գեներալ Աֆղան Նագիևին, որն ավելի վաղ ձերբակալվել էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում:
Ավելի վաղ, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Պետական անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության կողմից իրականացված համատեղ գործառնական և հետախուզական միջոցառումների արդյունքում ճնշվել են պետական սահմանային ծառայության առափնյա պահպանության ծառայողների ապօրինի գործողությունները:
Որպես կասկածյալներ ձերբակալվել են գեներալ-լեյտենանտ Նագիևը, ՊԱԾ-ի բարձրաստիճան զինվորականներն ու քաղաքացիական անձինք: Ուրբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռացրել էր Նագիևին պաշտոնից:
Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ լիազորությունների չարաշահման, խոշոր կաշառք ստանալու հատկանիշներով: