16/05/2020 21:26
Հայտնաբերվել է կորոնավիրուսին 100 տոկոսով հակազդող հակամարմին
Ամերիկյան «Sorrento Therapeutics» բիոդեղագործական ընկերության գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որը, համաձայն նրանց հայտարարության, 100 տոկոսով հակազդում է կորոնավիրուսին: Այս մասին տեղեկացնում է «Fox News»-ը:
Ըստ աղբյուրի՝ մասնագետները վերլուծել են միլիարդավոր հակամարմիններ, որոնցից հարյուրավորները կարող են ազդել կորոնավիրուսի վրա: Դրանից հետո գիտնականներն առանձնացրել են տասնյակ հակամարմիններ, հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանցից մեկը՝ STI-1499-ը, ընդունակ է մարդու բջիջները պաշտպանել վարակից:
Նշվում է, որ այն վիրուսն օրգանիզմից հանում է 4 օրում:
«Ընդգծում ենք՝ սա դեղամիջոց է: Կա լուծում, որը հաստատ աշխատում է», - ասել է «Sorrento Therapeutic»-ի հիմնադիր, դոկտոր Հենրի Ջին (Dr. Henry Ji):
Փորձարկումները տեղի են ունեցել միայն լաբորատոր պայմաններում, այդ պատճառով ընկերությունն առայժմ արտադրության թույլտվություն չի ստացել: