16/05/2020 12:58
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 307 հազարը
Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի հաստատված 4 542 910 դեպք, զոհերի թիվը հասել է 307 696-ի, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Ապաքինվել է ավելի քան 1.637 միլիոն մարդ:
Միևնույն ժամանակ «Worldometer» ռեսուրսը հայտնում է 4 628 356 վարակվածի և 308 645 մահացածի մասին: Ապաքինվել է ավելի քան 1.758 միլիոն մարդ:
Աշխարհում հիվանդությունների և մահացությունների քանակով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ մահացել է 87 559 մարդ, հայտնաբերվել է 1 443 188 վարակի դեպք, Իսպանիայում՝ 230 183 (մահացել է՝ 27 459-ը), Իտալիայում՝ 223 885 (31 610), Մեծ Բրիտանիայում` 238 004 (34 078), Ֆրանսիայում` 179 630 (27 532), Գերմանիայում՝ 175 233 (7 897), Թուրքիայում`146 457 (4 055), Բրազիլիայում՝ 20 291 (14 962), Իրանում 116 635 (6 902), Ռուսաստանում՝ 262 843 (2 418):