16/05/2020 10:53
Ոստիկանությունն ամբողջ ծավալով վերսկսվում է քաղաքացիներին ծառայություններ մատուցող բոլոր ստորաբաժանումների աշխատանքը
Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության՝ քաղաքացիներին ծառայություններ մատուցող բոլոր ստորաբաժանումների աշխատանքը։
«Քաղաքացիներին կոչ ենք անում ոստիկանության ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն։
Միևնույն ժամանակ, խորհուրդ ենք տալիս առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ հնարավորության դեպքում ոստիկանության ստորաբաժանումներ դիմել առցանց եղանակով» , - նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։