17/05/2020 10:59
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 189-ով, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 84 դեպք
Հայաստանում մայիսի 17-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 189-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4472-ի (մայիսի 16-ին՝ 4283):
ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 1925 մարդ, այս պահին բուժվում է 2463-ը:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 84 դեպք, որից այլ պատճառներով՝ 24 մահ։ Մեկ օրում մահացել է 7 մարդ։
Մահացած պացիենտները եղել են 80 (կին), 89 (կին), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: