18/05/2020 12:10
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Աննա Դանիբեկյանի որոշումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։ Որոշումը բաղկացած է 92 էջից։
Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ և ներկայումս վերաքննիչ բողոքներ է պատրաստում, որոնք առաջիկայում սահմանված կարգով կներկայացվեն վերաքննիչ քրեական դատարան։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մայիսի 13-ին մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Որպես անձնական երաշխավոր դատարան էին ներկայացել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 19-ին, ժամը 13։00-ին։